|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փորձել են մտնել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի բնակարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բաբկեն Հարությունյանը:
Նա պատմեց, որ տան դռան փականի մեջ կոտրված բանալի են հայտնաբերել եւ տեւական ժամանակ չեն կարողացել մուտռք գործել բնակարան:
«10-15 օրվա ընթացքում այսպիսի միջադեպեր հաճախ են տեղի ունենում, այս ամենը նիկոլիզմին բնորոշ ճնշումներ են: Դա ինձ լռեցնելու մի գործիքակազմ է»,- ասաց նա:
Բաբկեն Հարությունյանը նաեւ հայտնեց, որ ինքը հրավիրել է ոստիկանների, որոնք փորձաքննություն են իրականացրել: