|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանի վերին պալատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձևի իմաստը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի Սենատը «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան և պահանջում անհապաղ դուրս բերել զորքերը և դրանց աջակցող ուժերին Լեռնային Ղարաբաղի տարածքներից»:
Փաստաթուղթը վերաբերում է նաև Ղարաբաղի խաղաղ բնակչությանն անհապաղ աջակցության տրամադրմանը և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Բանաձևը նշում է նաև ռազմական հանցագործությունների քննության համար միջազգային դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ամփոփելով՝ Սենատը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը, խորհրդարանականների կարծիքով, կդառնա խաղաղ կարգավորման սկզբի երաշխիք: