|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերեվարված անձանց փոխանակումը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: