|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղահանվածներին, որոնք պետք է ժամանեն Լեռնային Ղարաբաղ, կարող են ապահովել արագ կառուցվող բնակելի մոդուլներով, հայտարարել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում ակնկալվում է, որ Լեռնային Ղարաբաղ են ժամանելու զգալի թվով տեղահանվածներ: Տարբեր գնահատականներով՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազար մարդու: Միեւնույն ժամանակ առկա ենթակառուցվածքը թույլ է տալիս տեղակայել շուրջ 5 հազար մարդ: Մնացած բնակչությանը տեղավորելու համար քննարկվում են տարբեր լուծումներ, այդ թվում՝ բնակելի մոդուլների կառուցում արագ կառուցվող կոնստրուկցիաներից»,-ասել է Զինիչեւը: