|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկատվությունը, որ այսօր վարչապետի հրահանգով ՀՀ տարբեր զորամասերից հրապարակ են բերվելու կանոնավոր բանակի ժամկետային զինծառայողներ՝ մասնակցելու ի պաշտպանություն ՀՀ կառավարության ու վարչապետի կազմակերպվող հանրահավաքին:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, դա բացարձակ անհեթեթություն է, զինված ուժերը դուրս են քաղաքական պրոցեսներից»,- YerevanToday-ին պատասխանել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ բացառելով, որ այսօր ժամկետային զինծառայողների կտեսնենք ի պաշտպանություն վարչապետի հանրահավաքին: