|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշելով, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:
«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգվի»,-ասել է Արսեն Թորոսյանը:
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։