|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը երեքշաբթի երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի, հայտարարել է ամերիկյան կողմի պատրաստակամության մասին օգնելու Վրաստանին՝ խորացնել եվրաատլանտյան կապերը և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները:
«Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Թբիլիսիում: ԱՄՆ-ն ու Վրաստանն ամուր հարաբերություններ ունեն` հիմնված ազատության և անկախության ընդհանուր հանձնառության վրա: Մենք վճռական ենք օգնել Վրաստանին՝ խորացնել եվրաատլանտյան կապերը և ամրապնդել իր ժողովրդավարական ինստիտուտները»,- գրել է Պոմպեոն Twitter-ում:
ԱՄՆ պետքարտուղարը առավոտյան հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Պոմպեոն հանդիպում կունենա վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: