|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն երկու ժամ է՝ Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ են: Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները մուտք են գործել Ազգային ժողովի շենք, մտադիր են քվորումի առկայության պարագայում արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում պետք է լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս հայտարարել է, որ իրենց պատգամավորները բոլորը խորհրդարանի շենքում են:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամվորներից ոչ մեկը չի եկել Ազգային ժողովի շենք, իսկ առանց նրանց արտահերթ նիստ չեն կարող հրավիրել: