|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ ժողովուրդը և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հերոսաբար են իրենց դրսևորել և մտադիր չէին նահանջել, բայց նրանց դավաճանեցին նրանք, ում հայերը դրել էին իրենց պարանոցին՝ երկրի ղեկավար ընտրելով Նիկոլ Փաշինյանին. հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը Վլադիմիր Սոլովյովի թոք–շոուի ընթացքում։
«Առաջին հարցն այն է, որ այս ամենը կատարյալ դավաճանություն է: Երկրորդ հարցն այն է, որ հայ ժողովուրդը և հայկական բանակը իրենց հերոսաբար են պահել՝ առանց որևէ ակնկալիքի, թշնամու ուժերի 5-6-ապատիկ առավելության և Թուրքիայի մասնակցության պայմաններում... Չնայած այս բոլոր հանգամանքներին՝ հայ ժողովուրդն ու Արցախի բնակչությունը ցուցաբերել են հերոսականություն, փառք ու պատիվ նրանց: Այժմ ես հարցնում եմ՝ այդ ինչպես ձեզ դավաճանեցին»,- նշել է Կուրղինյանը։