|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում մի հայ կին է սպանվել։ Սպանությունը կատարվել է Ստամբուլի (պատմական Կ․Պոլսի) Բեյօղլու շրջանում գտնվող Բյույուք Լոնդրա («Մեծ Լոնդոն») պատմական հյուրանոցում։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, փոխանցում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 52 տարեկան այդ պոլսահայ կինը, որի անունը Մարի Օզ է, որոշ ժամանակ անհետ կորած է եղել։ Նրան մեռած վիճակում գտնվել են հիշյալ հյուրանոցի աշխատողները, ովքեր դեպքի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել սպանության դեպքի կապակցությամբ։
Akunq.net