|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Չորեքշաբթի առավոտյան Պակիստանի բանակը հրաձգային զենքերով ու ականանետներով գնդակոծել է Հնդկաստանի հյուսիսային միութենական Ջամու և Քաշմիր տարածքների երեք հատվածներ: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում կատարելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:
«Պակիստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը՝ ինտենսիվ կրակ բացելով հրաձգային զենքերով և ականանետերով հնդկական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ Քիրնիի, Շահպուրի և Կասբահի հատվածներում՝ Պանչի շրջանում ՝ Ջամուի և Քաշմիրի վերահսկողության գծում»,- գործակալությունը մեջբերում է պաշտպանության աղբյուրներին:
Հնդկական բանակը պատասխան կրակ է բացել: Չի հաղորդվում ռազմական և քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին:
Ըստ հնդկական կողմի՝ նոյեմբերին Պակիստանը 13 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Քաշմիրում, որը գործում է 2003 թվականից: 2020 թվականին նման զինված միջադեպերի թիվը հասել է 3,8 հազարի: