|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի իշխանությունները հետաքննության արդյունքների հիման վրա հետագա քայլեր կձեռնարկեն՝ Հայաստանում խոցված Մի-24 ուղղաթիռի հետ կապված: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մենք ուշադրություն հրավիրեցինք արագ հետաքննության անհրաժեշտության վրա»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ հետաքննությունից հետո հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչու է խոցվել ուղղաթիռը, և ինչպես է դա տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ–ն երեկ ռուսական ուղղաթիռի խոցումից հետո ադրբեջանական կողմի ներողությունը «դրական» էր գնահատել: