|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Հակաահաբեկչության ազգային կենտրոնի ղեկավար Քրիստոֆեր Միլլերը:
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի՝ խորապես հարգված տնօրեն Քրիստոֆեր Միլլերը (Սենատի կողմից միաձայն հաստատված) այսուհետ կլինի պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Քրիսը հիանալի կանի դա: Մարկ Էսպերը թոշակի է ուղարկվել: Շնորհակալ եմ ծառայության համար», - Twitter- ում գրել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարկ Էսպերը աշխատանքից հեռանալու մասին հայտարարություն է պատրաստել: Ակնկալվում էր, որ նրան աշխատանքից կհեռացնեն, եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի նախագահի պաշտոնում: