|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԼՂ հիմնախնդրին երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են հեռախոսազրույցի ընթացքում:
«Վարչապետն ու նախագահը մտքեր են փոխանակել գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Երկու առաջնորդներն ընդգծել են իրենց հանձնառությունը միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, G7-ը և G20-ը, համատեղ աշխատանքի շարունակմանը և ընդհանուր առաջնահերթությունների խթանմանը, ինչպիսիք են միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- ասվում է հաղորդագրությունում: