|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնայի մշակութային «Հայաստան» ասոցիացիան, որն իր ֆեյսբուքյանի էջում տեղադրել է Aqui Bergueda թերթի՝ այդ մասին հրապարակումը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդունված բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել՝ մասնավորապես, խաղաղ բնակչության դեմ կիրառելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, հուշարձաններ, եկեղեցիներ, ինչպես նաեւ գնդակահարել գերիների: