|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը եւս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես Քարին տակի եւ Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների եւ այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը եւս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է:
Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունները»,- հայտնում է ՊԲ-ն։