|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային խորհրդի անդամ Միշել Ուսուելին:
«Լոմբարդիան Եվրոպայի առաջին տարածաշրջանն է, որն աջակցել է Արցախի Հանրապետության ճանաչմանը: Դա մեր նպատակն էր: Առաջարկությունն ընդունվել է Լոմբարդիայի Տարածքային խորհրդի ձայների մեծամասնությամբ»,- գրել է նա:
Ուսուելին հավելել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական ու ընդգրկուն խաղաղ բանակցությունների համար: