|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսության գնալ ԱՄՆ ցանկացած հաջորդ նախագահի հետ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք ելնելու ենք այն բանից, թե ինչ քաղաքականություն է վարելու նոր կառավարությունը Միացյալ Նահանգներում՝ անկախ այն բանից, թե որ կուսակցությանն է նա պատկանում: Երկխոսության շրջանակը պարզ է՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA)», - ասել է նա:
Խաթիբզադեն հավելել է, որ «երկու կողմերն էլ (ԱՄՆ կուսակցությունների) գիտակցում էին, թե որքան ձախողված է իրենց քաղաքականությունը, և նրանք չեն հասել իրենց նպատակներին»: