|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի ակտիվիստները տեղեկատվություն են ստացել Արցախյան հակամարտության գոտուց ևս 25 սիրիացի վարձկանների մարմիններ վերադարձնելու մասին: Վարձկանները զոհվել են Արցախում մարտերի ընթացքում:
Նշենք, որ նրանց մարմինները Սիրիա էին տեղափոխվել Խուր Քիլիս ռազմական անցակետով՝ դեպի Հալեպ:
Ըստ կենտրոնի տվյալների՝ սեպտեմբերից ի վեր Թուրքիայի աջակցությամբ ճակատ ուղարկված զինյալների ընդհանուր թիվը կազմում է առնվազն 217 մարդ: Նրանցից 163-ի մարմինները հասցվել են Սիրիա, իսկ մնացածի մարմինները մնում են Ադրբեջանում: