|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:
«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: