|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: Նա այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Արցախի հանդեպ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի»,- ավելացրել է նա:
Ալմագրոն վերահրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության կենտրոնը: