|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Goal.com կայքը: Նշվում է, որ տնօրենների խորհրդի բոլոր անդամները ևս լքում են իրենց պաշտոնները:
Կայքն ընդգծում է, որ Բարտումեուի հրաժարականը տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բարսելոնա»-ի՝ Մյունխենի «Բավարիա»-ից 8-2 հաշվով կրած պարտությունից և թիմի առաջատար Լիոնել Մեսիի՝ ակումբը լքելու ցանկություն հայտնելուց ամիսներ անց:
Նշվում է, որ, չնայած այն հանգամանքին, որ Մեսին չհեռացավ, քանի որ չցանկացավ ակումբը դատական գործընթացների մեջ ներքաշել, Բարտումեուի գործողություններն ու քայլերը շարունակում էին մնալ ուշադրության կենտրոնում և ենթարկվել քննադատությունների: