|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի դիմել է հանրապետության գլխավոր դատախազություն՝ բողոքելով Հոլանդիայի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերտ Վիլդերսի գործողություններից. հայտնում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Վիլդերսը Twitter-ում տեղադրել էր Թուրքիայի նախագահի ծաղրանկարով գրառում՝ նրան ահաբեկիչ անվանելով:
Ըստ գործակալության՝ Թուրքիայի նախագահի փաստաբաններից մեկի՝ Հուսեյն Այդընի կողմից դատախազություն ներկայացված բողոքում ասվում է, որ Վիլդերսի՝ սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարը ոչ մի կապ չունի խոսքի ազատության հայեցակարգի հետ: Էրդողանը պահանջել է քրեական գործ հարուցել հոլանդացի քաղաքական գործչի նկատմամբ՝ «Թուրքիայի նախագահի պատվի ու արժանապատվության դեմ ոտնձգության» հոդվածով: