|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայկական կողմն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կիրառել կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: Այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք ունենք շատ ապացույցներ և տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F-16-երը կոնկրետ կիրառվել, գերճշգրիտ հրթիռներ կիրառել, այդ թվում` կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ»,- ասաց Հովհաննիսյանը: