|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում սոցիալական ցանցերի աշխատանքի ժամանակավոր սահմանափակումներ կան Ղարաբաղում մարտերի պատճառով:
«Դրանք ժամանակավոր սահմանափակումներ են: Դրանք կիրառվել են բախումների սկզբից հետո: Մենք մեր ժողովրդին հայտարարեցինք, որ դա ազգային անվտանգության խնդիր է, քանի որ նման իրավիճակում մենք պետք է մեր տեղեկատվական համակարգը պաշտպանենք հայկական սադրանքներից: Այսպիսով՝ դա ժամանակավոր է: Հենց բախումների ակտիվ փուլը ավարտվի, այս բոլոր սահմանափակումները կվերացվեն: Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ ինտերնետի ծածկույթը շատ լայն է: Ադրբեջանցիների 80% -ից ավելին ինտերնետ օգտագործողներ են»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում: