|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Արցախի և Իրանի սահմանն ամբողջովին Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ է: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր:
«Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասել է Հովհաննիսյանը: