|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երեկ՝ հոկտեմբերի 18-ին, զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել՝ խաղաղության և Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով:
Diario Armenio պարբերականը հաղորդում է, որ լատինաամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ավտոերթը հարյուրավոր մարդկանց է միավորել: Ավտոերթի մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել մեքենաներին: Մոնտեվիդեոյի փողոցներով ընթացող երթի մասնակիցները միաբերան կատարել են հայոց օրհներգը, այնուհետև, հասնելով երթուղու ավարտին, միջոցառման կազմակերպիչներից մեկն ընթերցել է պահանջները և ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը: