|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրք օկուպացիոն զինծառայողները կրակ են բացել 36-ամյա Մուհամեդ Հելեֆ Սուլեյմանի վրա, որը ոչխարներ էր արածեցնում M-4 ճանապարհի մոտակայքում գտնվող Գրի Սփիում (Թել Աբյադ): Գնդակոծության արդյունքում կրծքավանդակի շրջանում վիրավորված Սուլեյմանը տեղափոխվել է հերոս Օմեր Էլուշանի անվան հիվանդանոց: Ցավոք, նրա կյանքը չի հաջողվել փրկել. հաղորդում է Fırat գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ՝ Սուլեյմանին գնդակահարել են թուրք օկուպացիոն զինծառայողները Գրե Սփիի Տիրվազիե գյուղում ոչխար արածեցնելիս:
Հաղորդվում է, որ Սուլեյմանը գաղթել է Հումուս քաղաքից Ռաքքայի Սելհեբիե գյուղը
Նշենք, որ Թել Աբյադում, նախքան սիրիական հակամարտությունը, եղել է նաև հայկական բնակչություն։