|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականցնում։ Նրանցից մի քանիսին ՄԱԿ-ի գրասենյակում ընդունելուց հետո տեղեկացրել էին, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը տեղում չէ, սակայն նրանց հետ հանդիպում է նշանակել այսօր՝ ժամը 17:00-ին։
Ներկաներին այդ մասին տեղեկացնելով՝ արցախցի կանայք շեշտեցին. «Մինչեւ ժամը 5-ը այստեղ ենք լինելու, պետք լինի՝ 5 օր էլ այստեղ կնստենք, քանի որ մենք տեղ չունենք գնալու։ Այս պահին մեր պահանջը նամակի տեսքով՝ ներկաների ստորագրությամբ, կներկայացնենք ՄԱԿ -ի գրասենյակ։ Պահանջելու ենք ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարից, որ մեզ հետ գա Արցախ ու իր աչքերով տեսնի իրական պատկերը»։
Մանրամասները՝ տեսայութում: