|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:
Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: