|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ Այս մասին հայտնել է Լենա Նազարյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը Մարկ Լոուքոքի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։
Լենա Նազարյանը Մարկ Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել է միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։