|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քրդերի ու Սիրիայի հիմնախնդիրներում մասնագիտացած սիրիացի իրավապաշտպան հետազոտող Մոհամմադ Հերդեմը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է թուրքամետ զինյալներից մեկի լուսանկարը, որն այժմ հանգիստ ապրում է Թուրքիայում:
«Հարեթն այսօր սիրում է գնումներ կատարել Թուրքիայում: Անցյալ տարի նույն օրը նա ծափահարում և նկարահանում էր իր խմբին, որը դաշտային մահապատիժներ էր իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող M4-ի ուղղությամբ, այդ թվում`քուրդ քաղաքական գործիչ Հևրին Խալաֆայի մահապատիժը: Չկա հարց, չկա արդարություն, չնայած հանցագործները լավ հայտնի են»,- գրել է փորձագետը: