|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թալիշի պատմաբան Սաբարզ Մերդը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իշխանությունները Լենքորանի շրջանի Ռվո և Կուրոնբա գյուղերը բնակեցնում են Ֆիզուլիի և Աղդամի շրջաններից նոր փախստականներով: Սակայն բնակիչների սուր դժգոհության արդյունքում նրանց վտարել են գյուղերից:
«Ալիևների կլանի գործողությունները թալիշ ժողովրդի նկատմամբ էթնոցիդի քաղաքականության շարունակությունն են, Թալիշստանի էթնիկ դիմագիծը բռնի փոխելու փորձ»,- գրում է պատմաբանը:
Նա նշում է, որ հարցի մյուս կողմն այն է, որ Թալիշի բնակավայրերում բնակչության խտությունը շատ մեծ է:
«Այն փաստը, որ Ալիևի կառավարությունը մի խումբ փախստականներ է տեղափոխում ոչ թե Ադրբեջանի սակավաթիվ բնակավայրեր, այլ թալիշախոս բնակչության խիտ բնակեցված տարածքներ, թալիշների էթնոցիդային քաղաքականության շարունակությունն է», - նշում է Մերդը:
Ըստ նրա՝ թալիշների նկատմամբ Ալիևի թշնամական քաղաքականության մեկ այլ դրսևորումն այն է, որ թալիշ երիտասարդ տղամարդկանց ուղարկում է ռազմաճակատ, սպանում նրանց, իսկ դրա դիմաց առաջնագծի տարածքներից բերում առողջ և դասալիք փախստականների: