|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել պատերազմական այս ծանր պայմաններում նրանց իրականացրած մասնագիտական աշխատանքը՝ նշելով, որ այս օրերին նրանց ցուցաբերած նվիրումն արժանի է միայն մեծարանքի: Նախագահ Հարությունյանը հատուկ երախտագիտություն է հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան որևէ արդարացում չունի, և միջազգային հանրությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: