|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ։ Կրեմլի պաշտոնական էջի համաձայն` հայտարարության մեջ ասվում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ գերիների ու դիերի փոխանակման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։
Խորհրդատվությունների անցկացման նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»։