|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:
Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, ինչպես նաև կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխության:
Հղում անելով Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում, Միջերկրական ծովի արևելյան մասում, միջամտությանը Լիբիայում, Գանցը նշել է, որ այդ գործողությունները բերում են անկայունության: