|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բրիտանական հեղինակավոր BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Ռեպորտաժում Ֆիշերը նշում է, որ հրթիռակոծման հետևանքով վնասվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող շինությունը:
BBC-ն հայտնում է, որ Ստեփանակերտը սկսել է հրթիռակոծվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների 6-րդ օրը, իսկ լրատվամիջոցի թղթակիցը ներկայացնում է քաղաքում հրթիռային հարվածի հետևանքները և նշում, որ Ստեփանակերտի երկնքում ժամանակ առ ժամանակ անօդաչու թռչող սարքեր են երևում: