|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել. հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ՝ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով:
Ցուցարարները նաեւ դատապարտել են Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը:
Ցույցն այնքան բազմամարդ էր, որ Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում գտնվող Վիլշիր Բուլվարի բանուկ հատվածը փակվել է ամբողջ ակցիայի ընթացքում:
Ցույցը կազմակերպել էր Լոս Անջելեսի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը:
Ի տարբերություն հուլիսին նմանատիպ բողոքի ցույցի, երբ մի խումբ ադրբեջանցիներ խափանեցին միջոցառումը, բռնություն հրահրելով և ցուցարարներին սպառնալով, այսօր բողոքի ցույցը խաղաղ է անցել: