|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների տեղափոխման կարևոր առաքելությունն իրականացնում են 2 սանիտարական ուղղաթիռներ, շտապօգնության մեքենաներ՝ հարյուրավոր բուժաշխատողներով: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս օրերին միաժամանակ 2 սանիտարական ուղղաթիռ և մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ իրենց 100-ավոր խիզախ բուժաշխատողներով պատվով իրականացնում են մեր վիրավոր զինվորների տեղափոխման կարևոր առաջադրանքը»,-նշել է Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ նման նվիրումի ու անտրտունջ աշխատանքի համար։