|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն 4-րդ օրն է` Արցախի սահմանների ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Հայաստանը դարձյալ ենթարկվում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի, սակայն այս անգամ` լայնածավալ։ Իսկ այս օրերի ընթացքում միջազգային հանրությունն ու խոշոր գերտերությունները լռում են կամ բավարարվում հերթական հայտարարություններով։
Այսօր` սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքի մեծ պրեֆեկտուրի դիմաց հայ համայնքը բողոքի ակցիա կիրակականցնի՝ միջազգային հանրությանը արթնացնելու կոչերով։
«Բավական եղավ հայերը զոհվեն շների պատճառով։ Ֆրանսիան պարտավոր է մեզ պաշտպանել։ Բավական եղավ, որ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով հարձակվի Հայաստանի վրա»,- հենց այս կարգախոսով էլհանդես կգան մարսելաբնակ հայերը։
Մարսելի հայ համայնքը դիմելու է Ֆրանսիայի կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան դուրս գա իր չեզոք վիճակից եւ պաշտպանի Հայաստանին։