|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ. տեղեկացնում են ԱԺ-ից:
Կիպրոսի խորհրդարանի խոսնակը լավատեղյակ է եղել իրավիճակի մանրամասներին եւ իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին: Դիմիտրիս Սիլուրիսը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ: