|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում ու նրան պետք է ճիշտ բնորոշել։
Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Բնավորությամբ ուղղամիտ է, շատ դեպքերում դիվանագիտակ կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե գտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։
Ասածս ինչ է, իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու ցավոք սրտի շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից»։