|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական Սու-27 կործանիչը բարձրացել է Սև ծովի վրա`ամերիկյան հետախուզական ինքնաթիռը հայտնաբերելու և դրա «դեմն առնելու» նպատակով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին հղումով:
Մանրամասնվում է, որ Ռուսաստանի օդային տարածքի կառավարման օբյեկտները հայտնաբերել են պետական սահմանին մոտեցող օբյեկտ:
Հաղորդագրությունում նշվում է. «Սու-27 կործանիչն օդ է բարձրացել: Դրա անձնակազմն այն դասակարգել է որպես ԱՄՆ ռազմավարական հետախուզական ինքնաթիռ RC-135 և ուղեկցել Սև ծովի վրայով»: