|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագրի նախագծային եւ շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ եւ հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ: