|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարություն է տարածել առ այն, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձը Վրաստան չի կարող խանգարել երկրում տիրող նախընտրական հանգիստ գործընթացին:
Նա, մասնավորապես, նշել է. ««Միացյալ ազգային շարժումը» և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միությունն այսօր Սահակաշվիլիին հայտարարել են որպես երկրի վարչապետի՝ իրենց թեկնածու: Ինչպես նախկին նախագահն ինքն էր գրել իր ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 7-ին նա կներկայացնի հայրենիք վերադառնալու իր ծրագիրը: Մեկ անգամ էլ կասեմ՝ թող գա: Ոչ ոք և ոչինչ չի կարող կասկածի տակ դնել երկրի կայունությունը: Եվ ոչ ոք և ոչինչ կասկածի տակ չի դնի նորմալ, հանգիստ մթնոլորտում ընտրությունների անցկացումը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ինքը համաձայնել է Վրաստանի վարչապետ դառնալ, եթե հաղթի ընդդիմությունը: