|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Մեծ քսանյակ»-ի (G20) որոշ երկրներ հետաքրքրված են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով. հայտնում է Ria․ru-ն:
«Մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ «Մեծ քսանյակ»-ի կազմից, հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական պատվաստանյութի նկատմամբ։ Ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը տվյալ հարցի շուրջ համագործակցության մասով»,- ասել է նա «Մեծ քսանյակ»-ի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։
Լավրովն ընդգծել է, որ համաճարակը ևս մեկ անգամ ցույց է տվել պետությունների համար միջազգային խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունը։