|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։