|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակից է զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Ըստ իրավապահ մարմինների՝ Գարդեզ քաղաքում պայթել է ականապատված ավտոմոբիլ, այնուհետեւ հետեւել է կարճատեւ փոխհրաձգություն, որի ընթացքում երկու հարձակվողներ ոչնչացվել են:
Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ այլ մանրամասներ չեն հայտնում: