|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
84 տարեկանում մահացել է Հնդկաստանի 13-րդ նախագահ Պրանաբ Մուքերջին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հնդկաստանի գործող նախագահ Ռամ Նաթ Քովինդին։
«Ես տխրեցի, երբ իմացա, որ նախկին նախագահ Պրանաբ Մուքերջին այլևս չկա: Նրա մահը դարաշրջանի ավարտն է: Հասարակական կյանքի հսկա, նա ծառայել է Մայր Հնդկաստանին իսկական իմաստունի պես: Ժողովուրդը սգում է իր ամենաարժանի որդիներից մեկի կորստի համար: Իմ ցավակցությունները նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր քաղաքացիներին», - գրել է Հնդկաստանի նախագահը: