|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով: Այդ մասին հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:
Ձերբակալվածներն են՝ 34-ամյա տղամարդը՝ Քուվեյթից եւ 48-ամյա տղամարդը՝ Իտալիայից: Նրանք Վիեննայից չվերթով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայան են ժամանել օգոստոսի 30-ի ուշ երեկոյան:
Չվերթի անձնակազմը թռիչքի ժամանակ ծանուցել է ինքնաթիռում սպառնալիքի մասին: Այժմ ձերբակալվածներին հարցաքննում Է ոստիկանությունը: